Գիտնականները պարզել են, որ ավելի քան երկու ժամ սոցիալական ցանցերում անցկացնող դեռահասներն ավելի շատ են ենթակա դեպրեսիայի եւ ինքնասպանության շուրջ մտքերի:

Հետազոտությանը կանադական ավագ դպրոցներում սովորող 753 պատանիներ եւ աղջիկներ են մասնակցել: Մասնագետները նրանց խնդրել են նշել, թե որքան ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Instagram), ինչպես նաեւ հոգեբանական թեստ անցնել:

Ըստ Gazeta-ի, պարզվել է, որ ամեն օր սոցիալական ցանցերում երկու եւ ավելի ժամ անցկացնող դեռահասներն ավելի հակված են դեպրեսիայի եւ ինքնասպանության մասին մտքերի: Կամավորները նաեւ նշել են, որ հարազատների եւ ընկերների կողմից հոգեբանական աջակցություն չեն ստանում:

Հոգեբանները ծնողներին կոչ են անում հետեւել, թե իրենց երեխաները որքան ժամանակ են անցկացնում համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում: