Չափազանց շոգ եղանակի պատճառով Հյուսիսային Կորեայի իշխանությունները որոշել են, որ աշխատանքային օրը սկսվելու է առավոտյան 05:00-ից: Այս մասին գրում է Daily NK-ը:
Նորամուծությունը վերաբերում է պետական հաստատություններին, գործարաններին եւ դպրոցներին: Նախկինում աշխատանքային օրը սկսվում էր 08:00-ից: Նոր կանոնի համաձայն, այն կավարտվի 13:00-ին:
Նոր գրաֆիկն արդեն աշխատանքից ուշացումների պատճառ է դարձել: Այն նաեւ հարմար չէ երկրի բնակչությանը, քանի որ պետական հաստատությունները բավական վաղ են փակվում:
Ըստ Informing-ի, ամառային սեզոնին աշխատանքային օրը վաղ սկսելու հրահանգ առաջին անգամ տվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը:





























