Մենակությունը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա, պնդում են իսպանացի հետազոտողները: Տղամարդիկ եւ հատկապես կանայք, որոնք բաժանվել են իրենց զուգընկերոջից, առավել հաճախ են տառապում քրոնիկ անհանգստությունից եւ դեպրեսիայից, քան նրանք, որոնք շարունակում են ապրել ընտանիքում:

Վալենսիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 2009-2010 թվականների անցկացված համաեվրոպական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են 25-64 տարեկան հասակում առողջության վիճակին: Նրանք հայտնաբերել են, որ կանայք առավել ծանր են տանում բաժանումը եւ նրանց մոտ ավելի բարձր է քրոնիկ անհանգստության եւ դեպրեսիայի զարգացման ռիսկը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ գլխավոր ոչ թե ամուսնական կարգավիճակն է, այլ հենց երկուսով ապրելը: