Հետազոտողները հայտարարել են, որ գյուղատնտեսական կուլտուրաներ՝ ցորեն, գարի եւ վարսակ սկսել են աճեցնել 11 հազար տարի ավելի վաղ, քան մինչեւ հիմա կարծում էին:

Հնագետները պեղումներ են անցկացրել Օհալո II բնակավայրի տարածքում, որը գտնվում է Իսրայելում: Գիտնականներին հաջողվել է վայրի հատիկավորների սերմերի եւ մոլախոտերի մնացորդներ գտնել, որոնք բավական լավ պահպանված են:

Ըստ Gazeta-ի, հոդվածի հեղինակները հավաստում են. այն մասին, որ հնագույն մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվել, վկայում են ոչ միայն մեծ քանակությամբ հատիկավորների սերմերը, այլեւ մոլախոտերը: Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են հող մշակել շուրջ 23 հազար տարի առաջ: Այսինքն՝ 11 հազար տարի ավելի վաղ, քան նախկինում էր համարվում: