Գիտնականները հայտարարում են, որ մամոնտների անհետացման հիմնական պատճառներից են եղանակային փոփոխությունները, մասնավորապես՝ սառցե դարաշրջանի ավարտին տեղի ունեցած ջերմացումը:

Գենետիկայի մասնագետները վերլուծել են մամոնտների ԴՆԹ-ն, որոնց մնացորդները հայտնաբերել են մի քանի տարի առաջ, ինչպես նաեւ հետազոտել, թե ինչպես է փոփոխվել կլիման 11 հազար տարի առաջ՝ մամոնտների անհետացման շրջանում:

Ըստ Gazeta-ի, արդյունքում պարզվել է, որ մամոնտների անհետացման պատճառներից մեկը կլիմայական փոփոխություններն են, բայց ոչ թե ցուրտը, այլ ջերմացումը: