Հետազոտողները հայտարարել են, որ դեռահասների՝ շատ ուտելու հակման պատճառը ոչ թե թույլ բնավորությունը կամ սեփական ախորժակը կառավարելու ունակության բացակությունն է, այլ ժառանգականությունը:
Մասնագետների հետազոտությանը 14-16 տարեկան ավելի քան 6 հազար դեռահաս է մասնակցել: Նրանք վերլուծել են նրանց շատ ուտելու հակումն ու հետազոտել ԴՆԹ-ն:
Ըստ Gazeta-ի, աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ FTO գենի հատուկ տարբերակն ունեցող դեռահասները 20-30%-ով ավելի հակված են շատ ուտելուն: Ընդ որում, աղջիկների վրա գենի մուտացիան ավելի շատ է ազդում, քան տղաների վրա:





























