Ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին տուրի կենտրոնական հանդիպումը «Լիվերպուլի» եւ «Արսենալի» միջեւ ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:
Լոնդոնի «Արսենալը», մի ամբողջ խաղակես ունենալով թվային առավելություն, քիչ էր մնում պարտություն կրեր: Միայն ավելացված ժամանակում «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի սխալի ու ինքնագոլի շնորհիվ հյուրերը խուսափեցին պարտությունից: «Լիվերպուլի» կազմում առաջին հանդիպումն անցկացրած Ջո Քոուլը 45-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Վերջին րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց նաեւ Լորան Կոսելնին:
«Լիվերպուլ» - «Արսենալ» - 1:1 (0:0)
Գոլեր. Նգոգ, 47 — Ռեյնա, 90 (ինքնագոլ)
Հեռացում. Քուոլ, 45 — Կոսելնի, 90



























