Ճապոնացի գիտնականները մարդու քնի վրա ընտանի կենդանիների ազդեցությանը վերաբերող հետազոտություն են անցկացրել:

Ըստ Mignews-ի, պատահական չէ, որ նման հետազոտությունները հենց Ճապոնիայում են անցկացվում. այստեղ ընտանի կենդանիներին ընտանիքի լիարժեք անդամի նման են վերաբերվում: Վիճակագրության համաձայն, ճապոնական ընտանիքներում 13 մլն շուն է ապրում:

Հետազոտության արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ ընտանի կենդանիների տերերը քնի հետ կապված ավելի քիչ խնդիրներ ունեն, քան նրանք, ովքեր շուն կամ կատու չունեն: Ընդ որում, շուն ունեցողներն ավելի լավ են քնում, քան կատու ունեցողները: