Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ հունական իշխանություններից նոր վարկ ստանալու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
«Մենք Հունաստանի իշխանությունների եւ եվրոպացի գործընկերների հետ կքննարկենք բանակցությունների ժամկետներն ու ձեւաչափը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի Ֆիննախը ԱՄՀ-ին պաշտոնական հայց է ներկայացրել վարկի պայմանների մեղմացման մասին:




























