Ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 27-ին հետաքննություն է սկսել նախօրեին Տոկիոյի երկնքում թեթեւ շարժիչով օդանավի աղետի ենթարկվելու փաստի առթիվ, որը թռիչքից անմիջապես հետո ընկել է բնակելի տների վրա, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Տեֆու քաղաքում:
«Մայնիտի» թերթի փոխանցմամբ, թեթեւ շարժիչով օդանավը մարզական թռիչք է իրականացնելիս եղել, այն պոկվել է գետնից եւ անմիջապես թեքվել է ու ընկել թռիչքուղուց 500 մետր հեռավորության վրա 3 բնակելի տների վրա:
Մահացել են օդանավի երկու օդաչուներն ու մեկ կին, որը գտնվել է այն տանը, որի վրա ընկել է օդանավը: Եվս 5 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























