ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում թեթեւշարժիչանի օդանավի վթարի պատճառով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։
Ըստ առկա տեղեկությունների՝ կանադական արտադրության Zodiac CH601 մոդելի ինքնաթիռը, որը մեկնել էր՝ տեղական ավիաշոուին մասնակցելու, վայր է ընկել Քենոշայի շրջանում։ Օդաչուն եւ ուղեւորը զոհվել են, գրում է ՏԱՍՍ-ը։



























