Շվեդիայում անցկացված 10 կմ գիշերային վազքի մրցումներում երկու մասնակից է մահացել, այդպես էլ չհասնելով վերջնագծին: Սկզբում վատացել է 26-ամյա տղամարդու ինքնազգացողությունը, այնուհետեւ բլուր բարձրանալիս ընկել է 50-ամյա մի վազորդ:  

Thelocal.se-ն հաղորդում է, որ երկուսն էլ մահացել են նախքան շտապօգնության հասնելը: