Բեռլինում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին հրավիրվել էին նաեւ Ճապոնիայի ուժեղագույն ներկայացուցիչները: 55 կգ քաշային կարգում գերազանց է հանդես եկել Գրիգոր Իվանյանը, ով եզրափակիչում 7:0 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դենիս Էհրմանին:
Հայաստանի հավաքականը նվաճել է նաեւ երկու բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Միրզա Ասգարովին: 90 կգ քաշային կարգում Արթուր Կռոյանը նույն հաշվով ջախջախել է նույնպես ադրբեջանցի Շահին Ղահրամանովին: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը` առաջ թողնելով միայն Ճապոնիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի ուժեղագույն հավաքականներին:



























