Ռուս նետաձիգ Վլադիմիր Պոդգորնովը մահացել է Ֆրանսիայում հաշմանդամների Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
Ժանդարմերիայի տվյալներով, 41-ամյա մարզիկը մահացել է քնած ժամանակ: Դա տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Բելրիվ-սյուլ-Ալլե կոմունայում, առաջնության ավարտից հետո: «Առավոտյան մարզիկներն արթնացել են, ցնցուղ ընդունել, հետո փորձել են նրան արթնացնել, բայց նա արդեն մահացած է եղել: Բժիշկը եզրակացրել է, որ նա մհացել է բնական մահով` սրտի նոպայից»,- ասել է ոստիկաններից մեկը: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























