Պերուում ուղեւորատար ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով այն 10 մետր բարձրությունից ընկել է ջրամբարը, հաղորդում է Peru21-ը:

Վթարի հետեւանքով մահացել է 11, վիրավորվել՝ 40 մարդ:

Ավտոբուսում եղել է 80 մարդ: Վթարի պատճառներից մեկը, ըստ ոստիկանների, կարող է լինել գերբեռնվածությունը, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ ավտոբուսի ջրամբարն ընկնելուց հետո ուղեւորները օգնել են միմյանց, որպեսզի ափ հասնեն, նախքան դեպքի վայր կհասնեն փրկարարները: