Աֆղանստանի թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարը սպանվել է: Այս մասին հաղորդում են Աֆղանստանի կառավարությունում BBC-ի աղբյուրները, սակայն «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը՝:

Նախնական տվյալներով, մոլլա Օմարը մահացել է մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դառնում:

Մոտ ժամանակներս Քաբուլում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ, սպասվում է, որ կհրապարակվեն տեղի ունեցածի մանրամասները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թալիբների ներկայացուցիչը կապվել է BBC-ի հետ եւ խոստացել մոտ ժամանակներս հայտարարությամբ հանդես գալ:

Նախկինում եւս թալիբների առաջնորդի մահվան մասին տեղեկություններ էին հայտնվել, սակայն դրանք պաշտոնապես չէին հաստատվել: