Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտված նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկ, ստեփանակերտցի 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը զբաղեցրել է առաջին տեղը:
Դանիելյանն այս տարի նվաճել էր նաեւ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Նազարբաեւի մրցաշարը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը, որում լարված պայքար են մղում Ռուսաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստները:
Աշոտ Դանիելյանը Ղազախստանում է գտնվում իր մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:



























