Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին Երեւանում եւ սեպտեմբերի 7-ին Սկոպիեում 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումների շրջանակում խաղալու է Իռլանդիայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ:



























