Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 59-ամյա Լաուրա Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հունիս ամսվա կեսերին Արմավիրի Չարենցի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատան առեւտրի ցուցասեղանից գողացել է 31-ամյա Սամվել Բ.-ի  բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: