Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էս-Սոբսին որոշում է ընդունել՝ արտակարգ դրության ռեժիմը երկու ամսով երկարացնելու մասին։ Արտակարգ դրությունը երկրում հայտարարվել   Սուս քաղաքի մոտակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էր 40 մարդ, հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը։

Թունիսի նախագահ Բեջի Քաիդ էս-Սեբսին հուլիսի 4-ին երկրում երեսուն օրով արտակարգ դրություն էր հայտարարել։

«Կառավարության ու խորհրդարանի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո  հանրապետության նախագահը որոշում է կայացրել՝ երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկու ամսով երկարացնելու մասին։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2015 թ օգոստոսի 3-ից»,-մեջբերում է գործակալությունը Թունիսի նախագահի գրասենյակի հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։