Հուլիսի 23-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել 66-ամյա Անժիկ Չ.-ն եւ հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  հուլիսի 7-ի ժամը 11.00-ից մինչեւ հուլիսի 23-ի ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով դուռը բացելով` մտել են ննջասենյակ եւ զգեստապահարանից գողացել արծաթյա զարդեր, իսկ մյուս ննջասենյակից՝ բիժուտերիայից մեծ կապոց եւ մատանի` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 21-ամյա Արթուր Ա.-ն եւ 25-ամյա Հայկ Ս.-ն:

Հայկ Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: