Հուլիսի 30-ին, ժամը 20.15-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: