Հունաստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Հաղթողի կոչումը նվաճելու հնարավորությունը գործնականում կորցրեց Զավեն Անդրիասյանը, որը պարտվեց ամերիկացի Ռոբերտ Հեսին: Պարտություն կրեցին նաեւ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը: Կես միավոր վաստակեց Վահե Բաղադասարյանը: Զավեն Անդրիասյանն ու Վահե Բաղդասարյանը` վաստակելով վեցական միավոր, 15 շախմատիստների հետ բաժանում են չորրորդ տեղը: Առաջատարներն են 7-ական միավոր վաստակած Սուաթ Աթալիքն ու Ռոբերտ Հեսը: Կես միավոր քիչ ունի Վլադիմիր Բուրմակինը: