Աբու Դաբիի միջազգային շախմատային փառատոնին մասնակցող Աշոտ Անաստասյանը, Ավետիք Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը 5-րդ տուրում ոչ ոքի են խաղացել եւ առաջատարների թվում են: Անաստասյանն ու Գրիգորյանը 3,5 միավորով եւս երեք շախմատիստների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գաբուզյանը կես միավոր պակաս ունի: