Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը նվաճել է սպորտային մարմնամարզության բազմամարտի եզրափակչում հանդես գալու իրավունք:
Նախնական պայքարում Վարդանյանը գրավել է 10-րդ տեղը`վեց վարժությունների արդյունքում վաստակելով 82,500 միավոր: Լավագույն արդյունքը մեր մարզիկը ցույց է տվել հենացատկում:
Որակավորման առաջին տեղը գրաված ճապոնացի Յույա Կամոտոն հավաքել է 87,200 միավոր: Եզրափակիչը տեղի կունենա վաղը` օգոստոսի 18-ին:



























