Քննությունը հաստատել է, որ Ստավրոպոլում 11-ամյա դստեր մահվան մեջ մեղավոր է եղել հայրը, ով տուն Ф-1 տիպի նռնակ է բերել։

Պարզվել է, որ մահացած երեխայի հայրը հարբած վիճակում աղբանոցից Ф-1 տիպի նռնակ է գտել, բերել տուն եւ թաքցրել պահարանում։ Երկու օր անց նրա 11-ամյա աղջիկը գտել է նռնակը եւ դրա հետ խաղալով՝ անզգուշորեն պայթեցրել այն։