Թուրքական ավտոապակիներ արտադրող Şişecam ընկերության նախագահը հայտնել է, թե այսուհետ իրենց ընկերությունն է Գերմանիայում արտադրվող BMW մեքենաների համար ավտոապակիներ տրամադրելու։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ ավտոապակի արտադրող թուրքական ընկերության ղեկավար Ահմեդ Քըրամանը նշել է, թե իրենք կարողանում են բարձր որակի ապակի արտադրել, միաժամանակ սահմանելով ցածր գին։
Ըստ Ահմեդ Քըրամանի՝ իրենք համագործակցում են նաեւ եվրոպական «Ռենո»-ի հետ եւ պատրաստ են ամեն ինչ անել իրենց մատակարարումների շրջանակը ընդարձակելու համար։ «Մենք արդեն սկսել են աշխատել BMW-ի նոր մոդելի մեքենաների համար արտադրանք ստեղծելու ուղղությամբ»-նշել է թուրքական ընկերության ղեկավարը։



























