Ռուս-գերմանական խորը ջրային SokhoBio գիտական արշավախումբն Օխոտի ծովում 500 նոր կենդանատեսակ է հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել է արշավախմբի գիտական ղեկավարի տեղակալ Մարինա Մալյուտինան:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, մասնագետը նշել է, որ Օխոտի ծովի խորը ջրերի համալիր վերլուծություն երբեք չի արվել, եւ նախկինում այստեղ գոյություն ունեցող միայն 50 կենդանատեսակի մասին էր հայտնի:
«Ակադեմիկոս Լավրենտեւ» գիտահետազոտական նավն այստեղ աշխատել է հուլիսի 5-ից մինչեւ օգոստոսի 6-ը:




























