Անթալիայում թուրք-ամերիկյան հնագետների խումբը Մեդուզա գորգոնայի՝ լավ պահպանված քարե գլուխ է հայտնաբերել: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տեղեկացմամբ, գտածոն մ.թ.ա. 2-3-րդ դարերի է:

Պեղումներն անցկացվում են հնագույն Անտիոքի տարածքում: Մասնագետներն ուսումնասիրում են տաճարի ավերակները, եւ Մեդուզայի գլուխը հայտնաբերել են սյուների եւ պատերի փլատակների մեջ:

Մեդուզա Գորգոնան անտիկ առասպելաբանության եւ մշակույթի հայտնի կերպարներից է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նրա պատկերներն ու քանդակները հայտնաբերվել են ժամանակակից Թուրքիայի բազմաթիվ հնագույն քաղաքների ավերակներում:

Առասպելաբանության մեջ Մեդուզան գորգոնաներից միակ մահկանացուն է: նա սպանվել է Պերսեւսի կողմից, որը կտրել է նրա գլուխը: Սակայն դրանից հետո էլ Մեդուզան կարողացել է քարի վերածել յուրաքանչյուրին, ով նայում է իրեն: