Թբիլիսիում երթուղային տաքսիների վարորդների մի մասը շարունակում է գործադուլը։ Վարորդները հավաքվել են «Թբիլիսիի միկրոավտոբուս»-ի մոտ, որտեղ, կան նաեւ ոստիկաններ։
«Թբիլիսիի միկրոավտոբուս»-ի ներկայացուցիչները ենթադրաբար պատրաստ են երկխոսության գնալ վարորդների հետ, որից հետո որոշում կկայացվի, թե վարորդները կշարունակեն գործադուլը, թե ոչ, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Երթուղայինի վարորդները պահանջում են կրճատել ամենօրյա պլանը։




























