Ռուսաստանցի գիտնականները Արեւի վրա միջին՝ С դասի բռնկումներ են արձանագրել։ Իսկ օգոստոսի 8-ի կանխատեսումներով՝ սպասվում են ավելի բարձր՝ М դասի բռնկումներ։ Այս մասին ասված է ՌԴ կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։
«Բռնկման ակտիվությունը ցածր է, սակայն կա նաեւ М դասի բռնկումների հավանականություն։ Գեոմագնիսական դաշտը անկայուն է, ճառագայթային իրավիճակը՝ հանգիստ»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արեւային բռնկումները, ռենտգենային ճառագայթումից կախված, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M եւ X։ Նվազագույն A0.0-ն հավասար է Երկիր մոլորակի ուղեծրում 10 նանովատ/ քառ. մետր ճառագայթման։ Հաջորդ մակարդակին անցնելիս ուժգնությունը մեծանում է 10 անգամ։





























