Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել «Ո’չ թալանին» նախաձեռնությունից: Այս մասին Վաղինակը Շուշանյանը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

 «Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ «Ո’չ թալանին» նախաձեռնությունից: Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը, ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»,-գրել է նա: