Թասմանիայից բերված գորշակարմիր վալլաբիներին դուր են եկել Փարիզի անտառային տեղանքները։ Փարիզից 70 կմ հարավ-արեւելք հաստատվել է ավստրալական վալլաբիների մի համայնք։ Ինչպես ենթադրում են տեղի կենդանաբանները, Էմանսեի մոտակա ֆրանսիական անտառներում ապրում է 100-200 վալլաբի, որոնք կենգուրուների դասին պատկանող պարկավոր կենդանիներ են։
Դրանք բոլորը Թասմանիայից բերված եւ 1970-ական թթ. տեղի կենդանաբուծարանից մոտակա անտառները փախած կենդանիների սերունդներն են, որոնք հարմարվել են Փարիզի արվարձանի էկոհամակարգին։
Թասմանյան կենգուրուներին այստեղ գիշատիչներից վտանգ չի սպառնում։Մեծ առանձնյակները 15 կգ քաշ ունեն եւ չեն կարող դառնալ Փարիզի ամենախոշոր գիշատիչների՝ աղվեսների զոհը։ Նրանց սպառնացող հիմնական վտանգը ավտոմեքենաներն են. տարեկան անիվների տակ զոհվում է 15-20 կենգուրու, գրում է Agence France-Presse-ը։





























