Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ հերթապահություն իրականացնող թուրք ոստիկանների դեմ զինված հարձակում իրականացրած կանանցից մեկը DHKP-C (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) անդամ է։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, օգոստոսի 10-ի առավոտյան Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ հերթապահություն անող ոստիկանների դեմ զինված հարձակում իրականացրած եւ փախուստի դիմած 2 կանանցից մեկին թուրք ոստիկաններին հաջողվել է վիրավորված ձերբակալվել է։
Նշվել է, որ հիշյալ կինը՝ 51-ամյա Հաթիջե Աշըքը նախկինում ձերբակալված է եղել DHKP-C-ի գործով։




























