Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ անդամ 19 երկրներին ներգաղթյալների եւ ներքին անվտանգության հետ կապված խնդիրների լուծման համար  2014-2020թթ. 2.4 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում։

Օգնությունը հատկացվում է 2 ֆոնդերի շրջանակներում՝ միգրացիայի, ապաստան տեղադրելու եւ ինտեգրման ու ներքին անվտանգության։

Միգրացիայի, ապաստան տեղադրելու եւ ինտեգրման ֆոնդի ֆինանսավորումն ուղղված է ներգաղթյալներն ընդունելու եւ նրանց ապաստան տրամադրելու անհրաժեշտ ընթացակարգերն ապահովելուն, իսկ ներքին անվտանգության ֆոնդը գումարներ է հատկացնում սահմանների վերահսկման, ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության եւ թրաֆիքինգի  դեմ պայքարի ոլորտում համագործակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենամեծ օգնությունը ԵՄ-ն կհատկացնի Իտալիային  (313 մլն եվրո միգրացիայի ֆոնդից եւ մոտ 245 մլն ներքին անվտանգության ֆոնդից), Իսպանիային (260 եւ 262 մլն եվրո համապատասխանաբար) եւ Հունաստանին (260 եւ 215 մլն եվրո համապատասխանաբար)։