Նեպալի տարբեր շրջաններում բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է առնվազն մեկ  մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է IANS գործակալությունը։

Նեպալի քաղաքական կուսակցությունները շաբաթ օրը համաձայնության էին եկել երկիրը բաժանել 6 վարչական նահանգի։ Սակայն երկրի հյուսիսային հովիտների կուսակցությունները եւ տեղաբնիկները բողոքի ցույցի էին դուրս եկել երկիրը ինքնավար շրջանների եւ  նահանգների բաժանելու դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սուրքհեթի շրջանում ոստիկանները կրակել էին ցուցարարների վրա, ինչի պատճառով զոհվել էր մեկ մարդ, եւս 3-ը՝ վիրավորվել։

Ջումլայի շրջանում նույնպես հուզումներ էին ծագել այն  բանից հետո, երբ կառավարությունը որոշել էր այն ընդգրկել Հեռավոր Արեւմտյան մարզի կազմում։

Ցուցարարները հրդեհել են մեկ ոստիկանական մեքենա։