Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը լրացուցիչ էլեկտրաշոկերներ կգնի հանցագործների ձերբակալման զինանոցը համալրելու համար, հայտնում է Associated Press-ը։ Այս պահին Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցներն իրենց տրամադրության տակ ունեն 700 էլեկտրաշոկեր, եւս հազարը պահուստում է։

Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ իրենք պատրաստվում են զինատեսակների համար մոտ 4.5 մլն դոլար ծախսել՝ հավելելով, որ այդ գումարի մեջ է մտնում նաեւ հազար նոր էլեկտրաշոկերների գնման ծախսը։ Մեկ նման սարքն արժի 500-1000 դոլար, գրում է Gazeta-ն։

Ներկայումս էլեկտրաշոկեր օգտագործելու իրավունք ունեն միայն պարեկային եւ վթարային ծառայությունների սերժանտները։ Ենթադրվում է, որ ժամանակի հետ այն հասանելի կլինի պարեկային ծառայության բոլոր ոստիկաններին։