Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) շարունակում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները։ Հուլիս ամսվա տվյալներով նավթի արդյունահանման ծավալները մեծացել են օրական 101 հազար բարելով՝ հասնելով օրական մինչեւ 31,51 մլն բարելի։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի ամենամսյա զեկուցում։
Նավթի արդյունահանման ծավալի մեծացման մեջ առանցքային դեր են խաղում Իրաքը, Իրանը, Նիգերիան եւ Անգոլան։ Նավթի համաշխարհային արդյունահանման մեջ ՕՊԵԿ-ի բաժինը կազմում է 33,3 տոկոս, եւ նա սեփական քվոտան կրկին բարձրացրել է օրական 30 մլն բարելով, հաղորդում է Gazeta-ն:
Նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցում առաջատարը Իրաքն է, որը նաթի արդյունահանման օրական ծավալը ավելացրել է 149 հազար բարելով՝ հասցնելով օրական 3,74 մլն բարելի, ինչպես նաեւ Նիգերիան, որը մեծացրել է արդյունահանման ծավալները 156 հազար բարելով՝ հասցվելով օրական մինչեւ 1,72 մլն բարելի։
Իր հերթին Սաուդյան Արաբիան դարձել է նավթարդյունահանման ծավալների նվազեցման առաջատար, որը նվազեցրել է իր նավթարդյունահանման ծավալները օրական 10,361 մլն բարելով՝ հասցնելով մինչեւ 202, 7 հազար բարելի։
Նավթարդյունաբերության ծավալները նվազեցրել են նաեւ Քաթարը, Քուվեյթը եւ Վենեսուելան։





























