Սանկտ Պետերբուրգի դատախազությունը ստուգումներ կիրականացնի գրոշների, ալթընների եւ բաշլյաների հատման կապակցությամբ, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ տպում է «Իրբիս» Ուղղափառ կազակների միությունը, հայտնում է РСН-ը։
Անցյալ շաբաթ «Իրբիսի» ատաման Անդրեյ Պոլյակովը սկսել էր Սանկտ Պետերբուրգում սեփական դրամները հատել։ Նրա խոսքով՝ կազակների միությունը արդեն ավելի քան մեկ մլն թղթադրամ է տպել։
Թղթադրամների վրա պատկերված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ատաման Անդրեյ Պոլյակովը, Ռուսական կայսրության կայսր Նիկոլայ 2-րդը, 1812թ. Հայրենական պատերազմի հրամանատար Ալեքսեյ Երմոլովը եւ այլ հայտնի անձինք։
«Իրբիսի» տեղեկություններով՝ մեկ գրոշը հավասար է 100 ռուբլու, մեկ ալթընը՝ 1000 ռուբլու, իսկ մեկ բաշլյան՝ 10 հազար ռուբլու։
Պուտինի պատկերը հատված է բաշլյայի վրա։





























