Հրազդանի «Քախսին» 3:7 հաշվով զիջեց իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին ֆուտզալի Եվրոպայի գավաթի ընտրական մրցաշարի որակավորման փուլի շրջանակներում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Սանամյանը, Արմեն Գյուլամբարյանը եւ Գագիկ Սիմոնյանը:

Լիտվայում անցկացվող մրցաշարը սկսվել էր հրազդանցիների այսօրվա մրցակցի եւ Կաունասի «Նաուտարա» թիմերի միջեւ հանդիպումով, որում հաղթել էին իռլանդացիները 5:3 հաշվով: Քանի որ հաջորդ փուլ անցնում է միայն խմբի հաղթողը, ապա «Սպորտինգ Ֆինգել» թիմը ժամանակից շուտ ապահովեց հաղթողի կոչումը այս խմբում: Մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա այսօր: Երկրորդ տեղի համար կպայքարեն «Քախսին» ու «Նաուտարան»:

 

1 Սպորտինգ Ֆինգել 2 2 0 0 12-6 6
2 Նաուտարա 1 0 0 1 3-5 0
3 Քախսի 1 0 0 1 3-7 0