Ֆրանսիայի ազգային հավաքականից 18 խաղով հեռացված Նիկոլա Անելկան France Soir-ին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում ծաղրածուներ կան: «Այդ մարդիկ ծաղրածուներ են, իսկ ես ծիծաղից ուղղակի մահանում եմ: Ֆեդերացիան միայն իր դեմքը փրկելու մասին է մտածում: Լորան Բլանը զրկվում է մի քանի լավ ֆուտբոլիստներից, քաղաքական գործիչները դրանով բարդացնում է Բլանի առանց այդ էլ բարդ աշխատանքը»,- ասել է նա:
Հասանելի է
русский


























