Հայաստանն արդիականացնում է անասնաբուժական ծառայությունը Վրաստանի հետ սահմանի Այրում-Ջիլիզա հսկիչ անցակետում։ Այդ մասին որոշում է ընդունվել   Կառավարության օգոստոսի 13-ի նիստում։

Ինչպես հայտարարել է հանրապետության գյուղնախարար Սերգո Կարապետյանը, միջոցներ են ձեռք առնվել Հայաստանում սանիտարական վերահսկողության ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Ընդունված որոշման համաձայն,  սանիտարական վերահսկողության Այրում-Ջիլիզա սահմանային կետի վերակառուցման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 16, 8 միլիոն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 35 հազար դոլար)։