Վերջին երկու տարվա ընթացքում Աշտարակ քաղաքի ջրամատակարարման մշտական խափանումները հասել են գագատնակետի, երբ ջերմաստիճանը սկսեց գերազանցել +40: Արդեն երկրորդ տարին է` «Հայջրմուղ» ՓԲԸ-ն հենց ամռանն է սկսում իրականացնել ջրամատակարարման նոր համակարգի անցկացումը եւ ջրաչափերի տեղադրումը: Շինարարական տենդերում հաղթած ընկերությունն արդեն երկրորդ տարին է`չի կարողանում կատարել նախանշված աշխատանքը: Ի պատասխան դժգոհ քաղաքացիները, ովքեր դիմել են NEWS.am լրատվական գործակալությանը, «Հայջրմուղ» ընկերությունում պարբերաբար խոստանում են ջրամատակարարման խնդիրը լուծել «մեկ շաբաթից կամ ամսվա վերջում»:
Ընդ որում, այս դեպքում խոսքը չի վերաբերում շուրջօրյա ջրամատակարարման պահանջին. աշտարակցիների միակ պայանջն է ապահովել իրենց ջրով` «Հայջմրուղ»-ի սահմանած ժամանակացույցի համաձայն` օրական 5 ժամ` երկու ժամա առավոտյան եւ երեք ժամ երեկոյան:
Մինչդեռ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ` «Հայջրմուղ» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Օհանյանը հավաստիացրեց, որ 10 օր առաջ ավարտվել է Պռոշյան փողոցի ջրատար նոր խողովակների անցկացումը, ինչի արդյունքում խաթարվել էր Շիրազ փողոցի բնակիչների ջրամատակարարման ժամանակացույցը:
«Արդեն տաս օր է` ջրամատակարարումը կանոնակարգվել է: Մենք չունենք ահազանգ ջրամատակարարման հետ », - ասաց նա: Ի պատասխան ճշգրտման, որ Աշտարակում արդեն տաս օր է` վերականգնված է ջրամատակարարման ժամանակացույցը, Օհանյանը նշեց. «Այդ, դա այդպես է: Հնարավոր է, որ ջրի քանակը բավարար չէ, եւ ջրամատակարարումը չի համապատասխանում ժամանակացույցին, սակայն, այնուամենայնիվ, ջրամատակարարումն իրականացվում է»:
Ի պատասխան դիտարկմանը, որ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ աննախադեպ շոգ օրերին բնակչությունը պետք է ստանա ջուր, ըստ սահմանված ժամանակացույցի, Օհանյանն այս անգամ նշեց, որ Աշտարակում հին խողովակները նորերով փոխարինելու ծրագիրը դեռ չի ավարտվել: «Քանի դեռ ծրագիրը չի ավարտվել` հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի շեղումներ: Շարունակվում է ջրաչափերի տեղադրումը, եւ եթե չիա ջուրն ամբողջությամբ անջատելու կարիք, բանվորներն այն անջատում են մասնակի»:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն, հանգստյան եւ տոն օրերին արգելված է իրականացնել որեւէ աշատանք, բացի վթարի վերացման աշխատանքներից, մինչդեռ Աշտարակում ջրամատակարարման վիճակն էլ ավելի վատթարանում է հենց շաբաթ եւ կիրակի օրերին: Բացի այդ, կասկածի մեծ տեղի է տալիս ժամը 20:00-ից հետո աշխատանքների իրականացումը, երբ արդեն մթնում է, ինչի արդյունքում «Հայջրմուղ»-ը չի իրականացնում իր պարտականությունը` ապահովել ջրամատակարարում 20:00-ից մինչեւ 23.00: Անհասկանալի է, թե ինչու աշխատանքային չարաբաստիկ ժամերը չի կարելի սկսել ժամը 11:00-ից, մինչ արդ ապահովելով բնակիչներին ջրոց ժամը 09:00-ից մինչեւ 11:00 (ներկայացված –ժամանակացույցը նշվում է սպառած ջրի վճարման կտրոնների վրա):
Ինչ վերաբերում է Աշտարակում շինաշխատանքների ժամկետներին, ապա դրանց սկսվելու եւ ավարտվելու մասին հստակ տեղեկատվություն այդպես էլ ստանալ չհաջողվեց: Օհանյանը հավաստիացրեց, որ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբեր շինարարական աշխատանքները կավարտվեն: Մինչդեռ աշտարակցիների խոսքով` ջրատար խողովակները նորերով փոխելու եւ ջրաչափեր տեղադրելու ոդիսականը չի ավարտվում արդեն երկու տարի:





























