Թուրքիայի իշխանությունների եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) պատերազմի հետեւանքով խաղաղասեր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարող է այդ հակամարտության անմեղ զոհ դառնալ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ-ում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքըրը՝ անդրադառնալով հարցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու դատական հայց է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  ղեկավար Սելահաթին Դեմիրթաշի դեմ այն բանի համար, որ վերջինս մեղադրել է Էրդողանին Սուրուչում պայթյուններ կազմակերպելու եւ «Խոշոր կաառք» գործին առանջություն ունենալու մեջ:

Բաբաքըրի կարծիքով՝ Էրդողանը քրդամետ կուսակցությունից պահանջում է ավելի խիստ դիրքորոշում որդեգրել PKK-ի նկատմամբ, իսկ PKK-ն, իր հերթին, պահանջում է հրաժարվել քաղաքական պայքարից:

«Օրինակ, օրերս նրանք սպառնացել են Թուրքիային՝ անջատել թուրքական Քուրդիստանը (Իրաքին սահմանակից քաղաքներ Շըրնաքը, Սիլոփն ու Ջազիրան) եւ այնտեղ սեփական կառավարությունը հռչակել: Այդ քաղաքներում հաղթել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այսպիսով, վերջինս գտնվում է լուրջ ճնշման տակ, որովհետեւ իր կողմնակիցների ճնշող մեծամասնությունը զորակցում է PKK-ին»,-ասել է Բաբաքըրը:

Հարցին, թե որքան առաջ կգնա Էրդողանը քրդամետ կուսակցությանը ճնշելու հարցում, եւ արդյոք այդ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի, մասնավորապես, նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարելուն, Բաբաքըրը պատասխանել է. «Դեռ երեկ Թուրքիայում չէին խոսում կրկնակի խորհրդարանական ընտրությունների մասին, նախատեսվում էր կոալիցիոն կառավարության ստեղծում իշխող «Արդարության եւ զարգացում» կուսակցության եւ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության միջեւ, բայց օգոստոսի 13-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնեց, որ նման կոալիցիան անհնար է այդ կուսակցությունների միջեւ արտաքին քաղաքկանության հարցերում զգալի տարբերությունների պատճառով: Հետեւաբար, կառավարություն ձեւավորելու համար, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ կանցկացվեն»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 7-ին, որոնց արդյունքում Էրդողանի կուսակցությունը զրկվել է բացարձակ մեծամասնությունից: