Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից դուրս թողած Բելգրադի «Պարտիզանը» խմբային փուլ դուրս գալու համար պայքարում է Բելգիայի «Անդերլեխտի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սերբիայում եւ ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Դրսում խփած երկու գնդակը մեծ առավելություն է տալիս «Անդերլեխտին»:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

«Պարտիզան» – «Անդերլեխտ» 2:2

Կլեո, 57, Լեցյակս, 64-ինքնագոլ - Ժիյե, 54, Յուհաս, 66