Իջեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հետ է վերցրել իր փաստաթղթերը: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Արմեն Խաչատրյանը հետ է վերցրել իր փաստաթղթերը: Այժմ ընտրապայքարի մեջ մնացել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական անդամներ գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:  ՀՀԿ-ն ատարելու է Վարդան Ղալումյանի թեկնածությունը:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրումը սկսվել է օգոստոսի 14-ին, այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 19-ը: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 13-ին: