Օխոտի ծովում «Մի-8» ուղղաթիռի կործանման վայրից ջրասուզակները ջրից դուրս են բերել բոլոր 5 զոհերի մարմինները, «ՌԻԱ նովոստիին» այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Հեռավորարեւելյան կենտրոնից:
Ընդհանուր առմամբ ուղղաթիռում եղել է 13 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Նրանցից 11-ին հաջողվել է փրկվել: Փրկվածներից 7-ին ուղղաթիռներով տեղափոխել են Խաբարովսկ:
«Մի-8» ուղղաթիռի անձնակազմը եւ մեկ ուղեւոր մնացել են Շանտարյան կղզիներում՝ քննիչներին օգնելու նպատակաով:
«Վոստոկ» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռը ջուրն է ընկել Օխոտի ծովի Օնգաչան ծովախորշի մոտ:





























