Իտալիայի «Սամպդորիան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չորրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումն անցկացրեց Բրեմենում: «Վերդերի» հետ հանդիպման միայն վերջին րոպեին իտալացիները խուսափեցին խոշոր հաշվով պարտությունից: Գերմանացիները 69-րդ րոպեին արդեն հաղթում էին 3:0 հաշվով: «Սամպդորիան» 66-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Հեռացվել էր Ստեֆանո Լուկինին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
«Վերդեր» – «Սամպդորիա» 3:1
Ֆրիտց, 51, 67-11մ, Պիսարրո, 69 - Պացինի, 90



























