Չեմպիոնների լիգայի չորրորդ ընտրական փուլում Մոլդովայի «Շերիֆը» Շվեյցարիայում առաջին հանդիպումն անցկացրեց եւ 0:1 հաշվով պարտվեց «Բազելին»: Մոլդովացիներն ունեին մի քանի հարյուր տոկոսանոց հնարավորություն, սակայն օգտագործել դրանք չկարողացան: Իսկ դաշտի տերերը հաղթեցին` 54-րդ րոպեին Շտոկերի խփած գոլի շնորհիվ: Վերջին րոպեին Հուգելը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն դիպուկ իրացնել 11 մետրանոցը չկարողացավ: 86-րդ րոպեից «Շերիֆը» մնաց տասը ֆուտբոլիստներով: Ալեքսանդր Երոխինը երկրորդ դեղին քարտը ստացավ` մրցավարի հետ որպես անհամաձայնության նշան գնդակը գետնին հարվածելու համար:

«Բազել» – «Շերիֆ» – 1:0

Շտոկեր, 54