Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Թանկ ժամացույցի հետ կապված աղմուկից հետո, որը նրան նվիրել էր կինը՝ Տատյանա Նավկան, նոր թափ է հավաքում աշխարհում ամենաթանկ նավերից մեկի հետ կապված պատմությունը: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին պնդում է, որ հենց այդ նավի վրա է իր մեղրամիսն անցնակցում Դմիտրի Պեսկովը:
Նավալնիի խոսքով, խոսքը Maltese Falcon առագաստանավի մասին է, որի վարձավճարը շաբաթվա համար կազմում է 385 հազար եվրո: Նավերի թրեքինգը հաստատում է տեղեկատվությունը, որ այդ առագաստանավը գտնվում է Սարդինիայի ափերին: Եւս մեկ ապացույց է քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլի ինստագրամը, որտեղ հրապարակվել են լուսանկարները:
Ավելին, Նավկայի դստեր՝ Ալեքսանդրայի, լուսանկարներից մեկում նա նավի վրա է խալաթով, որի վրա նշված է նավի անվանումը:
«Դմիտրի Պեսկովը պետք է իր երեք տարվա աշխատավարձը հավաքի, որպեսզի իրեն թույլ տա 7 օր անցկացնել այդ նավում»,-գրել է Նավալնին:
Դմիտրի Պեսկովն այդ տեղեկատվությունը հերքերլ է: Նա RBK-ին տված մեկնաբանությունում նշել է, որ հանգստանում է Սիցիլիայում, բայց վարձավճարով նավ չի վերցրել, հյուրանոցում են մնում:
LifeNews պորտալն, իր հերթին, հայտնել է, որ Նավալնին շփոթել է Դմիտրի Պեսկովին հայտնի փաստաբան Դմիտրի Յակուբովսկիի հետ, որը, դատելով Instagram-ի լուսանկարներից, ընտանիքի եւ ընկերների հետ հանգստանում է Maltese Falcon նավի վրա: Նրա ընկերների շարքում է նաեւ քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը, որն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում սոցիալական ցանցերում:
Դրանից հետո Ալեքսեյ Նավալնին նոր ապացույցներ է հրապարակել, որ Maltese Falcon-ում հետնց Պեսկովն ու Նավկան են: Նրա խոսքով, նորապսակների գտնվելու վայրը բացահայտել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի դուստրը: Վայրը, որտեղ արվել են Լիզա Պեսկովայի լուսանկարները, համընկնում են Maltese Falcon-ի երթուղու հետ:
Բացի այդ, Պեսկովի դստեր լուսանկարներից մեկում երեւում է նավի ներքին ինտերիերը, որը ցուցադրվել է գովազդային հոլովակում:





























